հայ դիվանագետ From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Միքայելի Կարախան (Կարախանյան) (հունվարի 20 (փետրվարի 1), 1889[1] կամ 1889[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1937[3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), բոլշևիկյան հեղափոխական գործիչ, դիվանագետ, ԽՄԿԿ անդամ (1904)։
Լևոն Կարախան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20 (փետրվարի 1), 1889[1] կամ 1889[2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1937[3][1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1915)[1] և Տոմսկի կայսերական համալսարան (1916) |
Մասնագիտություն | պետական գործիչ և դիվանագետ |
Ամուսին | Մարինա Սեմյոնովա[4] և Vera Viktorovna Karakhan?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան և Ambassador of the Soviet Union to the Republic of China? |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե |
Lev Karakhan Վիքիպահեստում |
1910-1915 թվականներին սովորել և ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել Տոմսկ (1915 թ.)։
Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ակտիվորեն մասնակցել է խորհրդների կազմակերպմանը Իրկուտսկում։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ 1917 թվականից անցել է դիվանագիտական ծառայության։ 1917 թվականի նոյեմբերին և 1918 թվականի սկզբին Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի հետ բանակցությունների ժամանակ խորհրդային պատվիրակության քարտուղարն էր։ 1918 թվականի մարտից՝ Արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, ղեկավարում էր արևելյան քաղաքականությունը։ Խորհրդային կառավարության հանձնարարությամբ բանակցություններ է վարել Պարսկաստանի, Աֆղանստանի, Բուխարայի ու Ւփվայի հետ և կնքել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանագրեր։ 1918 թվականի հոկտեմբերի 18, Լենինի հետ ստորագրել է ժողկոմխորհի դեկրետը հյուպատոսություններ հիմնելու մասին, ինչպես նաև ՌՍՖՍՀ և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու խորհրդային Ռուսաստանից դիվանագիտական առաքելություն Հայաստան ուղարկելու վերաբերյալ փաստաթղթերը։ 1919 թվականին մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսի կազմակերպմանը, ընտրվել նրա գործադիր կոմիտեի անդամ։ 1921 թվականին նշանակվել է ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեհաստանում[5], 1923-1927 թվականներին՝ Չինաստանում։ 1927-1934 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1934-1937 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում։
Քանիցս ընտրվել է ԽՍՀՄ ԿԳԿ-ի անդամ, ինչպես նաև ԽՄԿԿ 15-րդ, 16-րդ, 17-րդ համագումարների պատգամավոր[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.