ԽՍՀՄ նկարիչների միություն
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ նկարիչների միություն (ռուս.՝ Ор́дена Ле́нина Сою́з худо́жников СССР (СХ СССР)), ստեղծագործական միավորում, որը Խորհրդային Միության ժամանակաշրջանում միավորել է խորհրդային արվեստագետներին և արվեստի քննադատներին։
Արագ փաստեր ԽՍՀՄ նկարիչների միություն, Տեսակ ...
ԽՍՀՄ նկարիչների միություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և ԽՍՀՄ ստեղծագործական միություններ |
Երկիր | ԽՍՀՄ |
Հապավում | СХ СРСР |
Հիմնադրված | ապրիլի 15, 1931 |
Լուծարված | հունվար 1992 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
Փակել
Նկարիչների միությունը նպատակ է հետապնդել ստեղծելու գաղափարական և բարձր գեղարվեստական աշխատանքներ արվեստի բոլոր տեսակների և ժանրերի և արվեստի պատմության բնագավառում, նպաստելու ԽՍՀՄ-ում կոմունիզմի կառուցմանը, ամրապնդելով ԽՍՀՄ նկարիչների միության անդամների կապը կոմունիստական շինարարության պրակտիկայի և ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի սոցիալիստական բովանդակության զարգացման հետ[1]։