Խայիմ Վեյցման
սիոնիստ առաջնորդ, Իսրայելի 1-ին նախագահ / From Wikipedia, the free encyclopedia
Խայիմ Ազրիել Վեյցման (եբրայերեն՝ חיים עזריאל ויצמן Hayyim Azri'el Vaytsman, ռուս.՝ Хаим Вейцман Khaim Veytsman; նոյեմբերի 27, 1874(1874-11-27)[1], Motal, Kobrynskij County, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 9, 1952(1952-11-09)[3][2][4][…], Ռեխովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[2])՝ իրավաբանության դոկտոր, սիոնիստ առաջնորդ և Իսրայելի քաղաքական գործիչ, ով ծառայել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության նախագահ, իսկ հետագայում որպես Իսրայելի նախագահ։ 1949 թվականի փետրվարի 16-ին նա ընտրվեց Իսրայելի նախագահ և պաշտոնավարեց մինչև իր մահը, 1952 թվական։ Վեյցմանը համոզեց ԱՄՆ կառավարությանը ճանաչել նորաստեղծ Իսրայելի պետությունը։
Վեյցմանը նաև կենսաքիմիկոս էր, ով մշակել էր ացետոն բուտան էթան խմորման գործընթացը, որը բակտերիաների բիոքիմիական խմորման միջոցով ացետոն է արտադրում։ Ացետոնի արտադրության նրա մեթոդը կարևոր նշանակություն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Մեծ Բրիտանական ռազմական արդյունաբերության համար։ Նա Ռիհովոտում, Իսրայել, հիմնադրեց Վեյցմանի գիտահետազոտական ինստիտուտը և մեծ ներդրում ունեցավ Երուսաղեմի հրեական համալսարանի ստեղծման գործում։