Խեթական դիցաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Խեթական դիցաբանություն, խեթերի՝ Խեթական թագավորության բնակիչների, դիցաբանություն։
Ունի այդ ժողովրդի էթնոգենեզի հետ կապված մի քանի շերտեր։ Խեթերի առասպելական պատկերացումների մեծ մասը կազմել են խատտերի պատկերացումները(նախախեթերի), ովքեր, ենթադրաբար, հանդիսացել են Խեթական թագավորության (գտնվել է այսօրվա Թուրքիայի տարածքում Ք․ա․ 1600 - 1180 թթ․) բնակիչները։ Իրականում խեթական առասպելները հանդիսացել են հնդեվրոպական բոլոր ժողովուրդների համար ընդհանրական առասպելների արձագանքները։ Այդ առասպելները մեծ ազդեցություն են ունեցել խեթ ժողովրդի աշխարհայացքի ձևավավորման վրա։ Բացի դրանից, խեթական դիցաբանությունում երևում են լուվիական, խուրիտական ազդեցությունը, որոնք ներթափանցում են խեթական թագավորության տարբեր շրջաններից և բնակավայրերից։ Խեթական թագավորության բնակչության հիմնական տարրը եղել են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող բնակչությունը, իսկ խեթերի մշակույթն ու կրոնը, աստվածների բազմազանությունը՝ Հին աշխարհի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է[1]։
Խեթական դիցաբանության բացահայտումը մեծապես կախված է պահպանված բարձրաքանդակների, ժայռապատկերների, տաճարների գծագրերի մեկնաբանություններից։ Հանդիպում են նաև որոշ աստվածություններ, որոնց խեթերը երկրպագում էին Խովասի քարերի միջոցով, որոնք համարվում էին սրբություններ։ Աստվածները հաճախ պատկերվում էին կանգնած իրենց սեփական կենդանու մեջքին կամ, հնարավոր է, նույնականացվել են այդ կենդանու ձևին[2]։