Ծաղկաձոր
քաղաք Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, Թեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկոցաձոր (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեչառիս (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Ծաղկաձոր | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | ԿոտայքԿոտայք | ||
Քաղաքապետ | Արթուր Հարությունյան | ||
Առաջին հիշատակում | 574 | ||
Այլ անվանումներ | Կեչարիս Դարաչիչակ | ||
Մակերես | 4 կմ² | ||
ԲԾՄ | 1 825 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼1200 մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ծաղկաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (223) | ||
Փոստային ինդեքս | 2310 | ||
Պաշտոնական կայք | tsakhkadzor.am(հայ.) (անգլ.) (ռուս.) | ||
| |||
ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.) (Կոնստանտինովկա)[1]։