Կալիկե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Կալիկե (հուն․՝ Κάρμη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2000 J 2 ժամանակավոր անվանումը[1][3]։
Կալիկե (Յուպիտեր XXIII) Kalyke | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 23 նոյեմբեր 2000[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 21,8[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 583 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,214[2] |
Սիդերիկ պարբերություն | 743,0 օր[2] |
Թեքվածություն | 166° (խավարածրի հարթության նկատմամբ) 165° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~2,6 կմ (ենթադրված) |
Զանգված | ~1,9×1014 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Կալիկեն ունի մոտ 5,2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 583 000 միլիոն կմ հեռավորության վրա, 743,0 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 166° խավարածրի հարթության նկատմամբ (165° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,214 է[1][2]։
Կալիկեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Կալիկեի անունով[4]։