Կանանց միջազգային միություն
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Կանանց միջազգային միություն (անգլ.՝ International Alliance of Women - IAW, ֆր.՝ Alliance Internationale des Femmes - AIF), Միջազգային հասարակական կազմակերպություն, որն զբաղվում է ամբողջ աշխարհում կանաց իրավունքների պաշտպանության և դրանց ընդլայնման հարցերով՝ հատուկ ուշադրություն հատկացնելով գենդերային հավասսրության զարգացման հարցերին։ IAW հիմնական սկզբունքն այն է, որ բոլոր կանայք պետք է լիովին և հավասար հիմքերով օգտվեն մարդու իրավունքներից։ Սա այդ ոլորտի ամենավաղեմի, ամենախոշոր և առավել ազդեցիկ կազմակերպություններից մեկն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1904 թվականին Բեռլինում՝ որպես Կանանց ընտրական իրավունքի միջազգային միություն (IWSA) Մարի Սթրիթի, Միլիսենտ Ֆոսեթի, Քերի Չափման Քաթի, Սյուզան Էնթոնիի և աշխարհի այլ առաջատար ֆեմինիստուհիների կողմից, որոնք պաշտպանում էին Կանանց ընտրական իրավունքը[1]։ IWSA գլխադասային գրասենյակը գտնվել է Լոնդոնում և համարվել է սուֆրաժիստների հայտնի միջազգային կազմակերպություն։ Այդ ժամանակից ի վեր նրա ուշադրությունը տեղափոխվել է դեպի առավել լայն իրավապաշտպան գործունեություն։ Այսօր IAW-ը բաղկացած է աշխարհի ավելի քան 50 կազմակերպություններից, որոնց թիվը մի քանի հարյուր հազար անդամ է և ունի իր ներկայացուցչությունը Ժնևում։
Կանանց միջազգային միություն | |
---|---|
Հուշատախտակ կարգախոսով և լոգոյով Ամստերդամում | |
Տեսակ | կազմակերպություն |
Հապավում | IAW և AIF |
Կարգախոս | «Քվեարկելու իրավունք» (լատին․՝ Jus suffragii) |
Հիմնադրված | 1904 |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Հիմնադիր | Քերի Չափման Քաթ |
Կայք | womenalliance.org |
1926 թվականին կազմակերպությունն ամուր կապեր է ունեցել Ազգերի լիգայի հետ։ 1947 թվականից IAW ունեցել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդին առընթեր ընդհանուր խորհրդատվական կարգավիճակ, ինչը հասարակական կազմակերպության համար նախատեսված ՄԱԿ-ի ամենաբարձր կարգավիճակն է (IAW-ը այդ կարգավիճակն ստացած չորրորդ կազմակերպությունն է)։ IAW-ը Եվրոպայի Խորհրդում ունի նաև մասնակցի կարգավիճակ, ներկայացուցիչներ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում, ՄԱԿ-ի գրասենյակ Ժնևում, ՄԱԿ-ի գրասենյակ Վիեննայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Փարիզում, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ Հռոմում և Եվրոպայի Խորհրդում՝ Ստրասբուրգում։ Այն ներկայացուցիչներ ունի նաև Արաբական պետությունների լիգայում՝ Կահիրեում և Պարսից ծոցի երկրների խորհրդում՝ Էր Ռիադում և Բրյուսելում Եվրոպական կանանց լոբբիի ազդեցիկ անդամ է։ ՄԱԿ-ում նրա նախագահն ու գլխավոր ներկայացուցիչը Ջոննա Մանգանարան է։ Իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի նրա ներկայիս գլխավոր ներկայացուցիչը Սուն Յանգ Յունը, որը նաև Նյու Յորքում՝ Կանանց կարգավիճակի հասարակական կազմակերպությունների կոմիտեի նախագահն է և IAW ՀԿ-ի խորհրդակցության առաջին փոխնախագահը։ IAW-ի պաշտոնական աշխատանքային լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը։