Կասսանդրա
From Wikipedia, the free encyclopedia
Կասանդրա (հուն.՝ Κασσάνδρα), Տրոյայի թագավոր Պրիամոսի և թագուհի Հեկաբեի դուստրը։
Կասսանդրա | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | իգական |
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Տրոյա |
Սպանված է | Կլիթեմնեստրա[1] |
Հայր | Պրիամոս[2][3][1] |
Մայր | Հեկաբե[4] |
Քույր/Եղբայր | Պոլիքսենե, Հեկտոր, Helenus? և Պարիս |
Կողակից | Ագամեմնոն, Coroebus? և Othryoneus? |
Զավակներ | Teledamus? և Pelops? |
Cassandra Վիքիպահեստում |
Ապոլլոնը սիրահարվել էր Կասանդրային և նրան օժտել գուշակելու ձիրքով, բայց ստանալով նրա մերժումը այնպես է անում, որ ոչ ոք չհավատա նրա գուշակություններին։ Կասանդրան իզուր է կանխագուշակում Տրոյայի կործանումը, այն վտանգը, որ թաքնված էր հույների լքված փայտե ձիու մեջ։ Տրոյայի անկման ժամանակ Կասանդրան թաքնվել է Աթենասի արձանի մոտ, բայց բռնվել է Էաս լոկրացու կողմից։ Ավար բաժանելու ժամանակ Կասանդրան բաժին է ընկնում Ագամեմնոնին և նրա հետ սպանվում Միկենեում Կլիտեմնեստրայի և Էգիսթոսի ձեռքով։
Կասանդրայի մասին առասպելը մշակվել է Էսքիլեսի «Օրեստեյա» դրամատիկական տրիլոգիայում և հելլենիստական գրող Լիկոփրոնի արհեստական էպոսում։ Նոր շրջանի գրականության մեջ Կասանդրայի ճակատագիրը երգել է Շիլլերը։