Կացին
From Wikipedia, the free encyclopedia
Կացին, կտրող գործիք՝ կարճ բռնակով և բռնակին ամրացված աշխատանքային սայրով։ Կացնի տեսակներից է նաև ուրագը, որի շեղբը տեղադրված է բռնակին ուղղահայաց։ Կացինը հիմնականում օգտագործվում է փայտի հետ աշխատելու համար՝ չհաշված հազվադեպ բացառությունները։ Հնուց ի վեր կացինն օգտագործվում է նաև որպես սառը զենք, ավելի եզակի դեպքերում այն օգտագործվել է որպես նետվող զենք։
Կացնի շեղբը կացնակոթին ամրացնելու եղանակը ժամանակի ընթացքում զգալիորեն փոփոխվել է։ Առանց անցքի քարե կացինը ուղղակի կապվում էր բռնակին կամ տեղադրվում բռնակի վրայի բնիկի մեջ։ Բրոնզե կելտը (զինատեսակ) հարմարացվում էր հանգուցավոր բռնակին։ Ավելի ուշ կացնակոթը սկսեցին ամրացնել բռնակին վերևի (որոշ հին ռուսական, կարպատական) կամ ներքևի հատվածից։ Երկրորդ դեպքում հարկավոր է բռնակն ամրացնել սեպով[1]։