Կերամիկա
From Wikipedia, the free encyclopedia
Կերամիկա (հին հունարեն՝ κέραμος՝ կավ), նյութեր, որոնք պատրաստված են կավերից կամ հանքային հավելումներ պարունակող (և երբեմն այլ անօրգանական միացություններ) դրանց խառնուրդներից բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ, որին հաջորդում է սառեցումը, ինչպես նաև այդ նյութերից պատրաստված իրեր[1]։
Նեղ իմաստով «կերամիկա» բառը նշանակում է կավ, որը կրակալվել է։
Ամենավաղ կերամիկան օգտագործվել է որպես կավից կամ այլ նյութերի հետ խառնուրդներից պատրաստված սպասք։ Ներկայումս կերամիկան որպես նյութ օգտագործվում է արդյունաբերության մեջ (մեքենաշինություն, գործիքաշինություն, ավիացիոն արդյունաբերություն և այլն), շինարարություն, արվեստ, լայնորեն օգտագործվում է բժշկության, գիտության մեջ։ 20-րդ դարում ստեղծվել են նոր կերամիկական նյութեր՝ կիսահաղորդչային արդյունաբերության և այլ ոլորտներում օգտագործելու համար։
Ժամանակակից բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչ նյութերը նույնպես կերամիկական են[2].