Կերչի նեղուց
From Wikipedia, the free encyclopedia
Կերչի նեղուց (ռուս.՝ Керченский пролив, ուկրաիներեն՝ Керченська протока), նեղուց Կերչի և Թամանյան թերակղզիների միջև։
Արագ փաստեր Կերչի նեղուց, Երկիր ...
Փակել
Միացնում է Սև և Ազովի ծովերը։ Երկարությունը՝ մոտ 41 կմ, լայնությունը՝ 4-15 կմ, ամենամեծ խորությունը 18 մ է։ Կերչի նեղուցի արևմտյան ափին է գտնվում Կերչ նավահանգիստը։
18-րդ դարի վերջին - 20-րդ դարի դարերի սկզբին նեղուցը կոչվում էր նաև Տավրիյան[1], Ենիկալյան[2], Կերչ-Ենիկալի։ Հին հույները կոչեցին այն Կիմերյան Բոսպոր (հունարեն Βόσπορος Κιμμέριος), որտեղ Βόσπορος-ը «կովերի ծանծաղուտ», իսկ Կիմերյան անունը տրվում է հին կիմեր ժողովուրդների անունով[3]։
Կերչի նեղուցը բազմաթիվ ձկան տեսակների ձկնորսական գոտի է համարվում։ Ձկնորսության հիմնական սեզոնը սկսվում է ուշ աշնանը և տևում է մի քանի ամիս։