Կոմունիստական ինտերնացիոնալ
From Wikipedia, the free encyclopedia
Կոմունիստական ինտերնացիոնալ, III Ինտերնացիոնալ, միջազգային կազմակերպություն, ստեղծվել է որպես I Ինտերնացիոնալին հաջորդող և II Ինտերնացիոնալի իրավահաջորդ։ II Ինտերնացիոնալի անկումից հետո բոլշևիկները, Լենինի գլխավորությամբ, առաջ քաշեցին նոր՝ օպորտունիզմից մաքրված III Ինտերնացիոնալի ստեղծման խնդիր և լայն պայքար ծավալեցին սոցիալ-դեմոկրատական կուսակցություններում եղած ձախ խմբերի համախմբման համար։ Նոր Ինտերնացիոնալի ստեղծման նախադրյալներն էին Վլադիմիր Իլյիչ Լենինի մշակած կոմունիստական շարժման գաղափարա-քաղաքական սկզբունքները և տեսական հիմունքները։ Ձախ սոցիալ-դեմոկրատների համախմբման գործում կարևոր ներդրում էր Վլադիմիր Իլյիչ Լենինի և նրա համախոհների մասնակցությունը Ցիմերվալդյան և Կինտալի կոնֆերանսներին, Ցիմերվալդյան միավորման մեջ Ցիմերվալդյան ձախի ստեղծումը, պատերազմի, հեղափոխության և խաղաղության հարցերի մասին բոլշևիկյան հայացքների քարոզչությունը։ Սակայն կոմունիստական Ինտերնացիոնալի ստեղծումը հաջողվեց միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո։ Բանվորական և ազգային-ազատագրական շարժման հզոր վերելքի պայմաններում մի շարք երկրներում ստեղծվեցին կոմունիստական կուսակցություններ։ 1919 թվականի հունվարին Լենինի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Սովետական Ռուսաստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Լատվիայի, Ֆինլանդիայի կոմկուսների, ինչպես նաև Բալկանյան հեղափոխական սոցիալ-դեմոկրատական ֆեդերացիայի և ԱՄՆ-ի սոցիալիստական բանվորական կուսակցության ներկայացուցիչների խորհրդակցություն։ Այն քննարկեց հեղափոխական պրոլետարական կուսակցությունների ներկայացուցիչների միջազգային կոնգրեսի հրավիրման հարցը, դիմեց Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Ավստրալիայի երկրների 39 հեղափոխական կուսակցություններին, խմբերին ն հոսանքներին՝ կոչ անելով մասնակցել նոր Ինտերնացիոնալի հիմնադիր կոնգրեսին, մշակեց նրա պլատֆորմի նախագիծը։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմինտերն (այլ կիրառումներ)
Կոմունիստական ինտերնացիոնալ ռուս.՝ Коммунистический интернационал | |
---|---|
Տեսակ | քաղաքական ինտերնացիոնալ |
Երկիր | ԽՍՀՄ |
Առաջնորդ | Գրիգորի Զինովև, Նիկոլայ Բուխարին և Գեորգի Դիմիտրով |
Հիմնադիր | Վլադիմիր Լենին |
Հիմնադրված | մարտի 2, 1919 |
Լուծարված | մայիսի 15, 1943 |
Գաղափարախոսություն | մարքսիզմ-լենինիզմ, կոմունիզմ և լենինիզմ |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր |
Շտաբ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Թերթ | ամսագիր «Коммунистический интернационал», «Инпрекор» |
Հաջորդ | Կոմինֆորմ և Fourth International? |
Comintern sections Վիքիպահեստում |