Կոնյունկցիա
From Wikipedia, the free encyclopedia
Կոնյունկցիա (լատին․՝ conjunctio – միություն, կապ), տրամաբանական գործողություն, որի ժամանակ պարզ ասույթներից կազմվում է բարդ ասույթ՝ «և» տրամաբանական շաղկապի կիրառմամբ[1]։ Ստացված բարդ ասույթն անվանում են կոնյունկտիվ ասույթ։ Սիմվոլիկ նշանակումն է՝ a⋀b
(կարդացվում է՝ a և b)։ Կոնյունկցիան նշանակում են նաև «&», «K» նշաններով։
Կոնյունկցիայի ճշմարտության աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
Մանրամասն տեղեկատվություն a, b ...
a | b | a⋀b |
---|---|---|
Ճ | Ճ | Ճ |
Ճ | Ս | Ս |
Ս | Ճ | Ս |
Ս | Ս | Ս |
Փակել
Աղյուսակից երևում է, որ a⋀b
կոնյունկտիվ ասույթը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են և a, և b ասույթները։