Կուսություն
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ / From Wikipedia, the free encyclopedia
Կուսություն, մարդու վիճակը մինչև առաջին սեռական հարաբերության պահը[1][2]։
Հոգևոր առումով կուսությունը սեռական կյանքից գիտակցաբար հեռանալն է` հոգևոր կատարելության հասնելու համար, վանական ուխտերից մեկն է։
Տղամարդկանց կուսության վիճակը անատոմիապես չի արտահայտվում։ Կանանց մոտ անատոմիական կուսությունը նշանակում է կուսաթաղանթի անձեռնմխելիություն[3]։ Գոյություն ունի կեղծ առասպել այն մասին, որ առաջին սեռական հարաբերությունից հետո արյունահոսության բացակայությունը նշանակում է, որ աղջիկը կույս չի եղել։ Կուսաթաղանթի ձևերի փոփոխականությունն այնպիսին է, որ այն կարող է գրեթե չվնասվել կամ ամբողջովին բացակայել ծննդյան օրվանից[4]։ Որոշ հասարակություններում կույսի կարգավիճակը հարգվում և գնահատվում է, հատկապես ամուսնությունից առաջ սեռական վարքի վերաբերյալ համատեքստում։
Որոշ նախնադարյան ժողովուրդների մոտ նախատեսվել են ընդունման ծիսակատարություններ, որոնց ընթացքում աղջկան զրկել են անատոմիական կուսությունից արտասեռական ճանապարհով։ Այժմ նման պրակտիկան պահպանվում է Աֆրիկայի և Օվկիանիայի առանձին շրջաններում։ Պաշտամունքային մարմնավաճառությունը նախաքրիստոնեական շրջանում ենթադրում էր կուսության զոհաբերում աստվածներին[3]։