Կուրիլյան կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Կուրիլյան կղզիներ, կղզեխումբ Օխոտի ծովի և Խաղաղ օվկիանոսի սահմանագծում։ Գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև։ Կազմված է 30 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից։ Տարածությունը 15, 6 հազար կմ2 է։ Բաժանվում է Կուրիլյան Մեծ (1200 կմ) և Կուրիլյան Փոքր (120 կմ) շղթաների։ Կրուզենշտեռնի և Բուսոլ նեղուցներր կղզիների Մեծ շղթան բաժանում են 3 խմբի՝ հյուսիսային, միջին, հարավային։ Յուրաքանչյուր կղզի հրաբուխ է կամ հրաբուխների շղթա։ Օգտակար հանածոներից կան ծծումբ, ոսկի, սնդիկ, պղինձ, անագ։ Ռելիեֆը լեռնային է՝ 500-1000 մ, առավելագույնը՝ 2339 մ բարձրությամբ։ Ափերը զառիթափ են կամ դարավանդավոր։ Կլիման չափավոր ցուրտ է, մուսսոնային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը -6 °C -ից -7 °C է, նվազագույնը՝ մինչև -25 °C, օգոստոսինը 10-17 °C է, տարեկան տեղումները՝ 600-1000 մմ խոշոր կղզիները կտրտված են բազմաթիվ գետերով ու գետակներով։ Շատ կան լճեր։ Հողերը գերազանցապես ճմային են, մարգագետնային, անտառներում՝ թույլ պոդզուային։ Բուսածածկույթը բաղկացած է ծառատեսակներից, թփուտներից և խոտաբույսերից։ Կենդանիներից կան աղվես, արջ, կնգում, շերտավոր սկյուռ։ Շատ են թռչունները, ձկներն ու ծովային գազանները։ Բնակչությունն զբաղվում է ձկնորությամբ և անտառատնտեսությամբ։ Կա ձկնարդյունաբերություն։ Քաղաքներն են՝ Կուրիլսկը, Սևերո-Կուրիլսկը։
' | ||
Կոորդինատներ | 46°18′ հս․. լ. 151°18′ ավ. ե.HGЯOL | |
Երկիր | Ռուսաստան Ճապոնիա[1] | |
Տեղագրություն | Օխոտի ծով, Խաղաղ օվկիանոս | |
Կղզիների քանակը | 56 | |
Ամենամեծ կղզին | Իտուրուպ | |
Ընդհանուր մակերեսը | 10 500 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 2339 մ | |
Բնակչություն (2010) | 19 245 մարդ | |
Բնակչության խտությունը | 1,833 մարդ/կմ2 | |
Կուրիլյան կղզիների արբանյակային լուսանկար | ||
Վիքիպահեստում |