ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Ազգային ժողովը (ՀՀ ԱԺ) Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն է։ Հայաստանի Ազգային Ժողովի 7-րդ գումարման ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։
2017 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն[1][2]։ Արդյունքում ԱԺ-ն ստացել է 132 պատգամավոր։ Համաձայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով։
Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում[3][4], իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։ Այսպիսով, ՀՀ ԱԺ 2018 թվականի արտահերթ ընտրությունները Թավշյա հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունն է եղել Հայաստանում։
2018 թվականի դեկտեմբերի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել և ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները[5]։