ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստան Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Հայաստանի զինված ուժերի ամենաբարձրաստիճան զինվորական սպան, որը պատասխանատու է զինված ուժերի և դրա երեք խոշոր ճյուղերի օպերատիվ հրամանատարության ապահովման համար[1]։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
| |
---|---|
Նշանակող | Նիկոլ Փաշինյան որպես ՀՀ վարչապետ |
2021 թվականի մարտ ամսին ստեղծվել է իրավական կազուս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի հետ կապված։ Մարտի 10-ին Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, իսկ վարչական դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, որով Օնիկ Գասպարյանը շարունակել է մնալ իր պաշտոնին[2]։ Արտակ Դավթյանին նոր ԳՇ պետ նշանակելու Նիկոլ Փաշինյանի մարտի 10-ի միջնորդությունը Արմեն Սարգսյանը նույնպես չի ստորագրել[3] և ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 22-ից իրավունքի ուժով նոր ԳՇ պետ է Արտակ Դավթյանը[4]։ 2022 թվականի փետրվարի 24-ին Արտակ Դավթյանը ազատվում է պաշտոնից։ Փետրվարից 24-ից մինչև հուլիսի 14-ը ԳՇ պետի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ ԱԺ կողմից ընդունված նոր օրենքով ԳՇ պետը այսուհետ համարվելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հուլիսի 14-ին վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվում` Էդվարդ Ասրյանը։