44-օրյա պատերազմ
Ադրբեջանի պատերազմը Արցախի Հանրապետության հետ / From Wikipedia, the free encyclopedia
44-օրյա պատերազմ (նաև՝ Հայ-ադրբեջանական պատերազմ, Արցախյան երկրորդ պատերազմ[20][21]), պատերազմ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, որը սկսվել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված կապիտուլացիոն համաձայնագրով։ Պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։
44-օրյա պատերազմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արցախյան հակամարտություն | |||||||||||||
Ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ ճակատամարտ հարավային ճակատում, ոչնչացված մեքենա Ստեփանակերտում, Գանձակ քաղաքը հրթիռային հարվածից հետո, հայկական ցույցեր Բարսելոնայում, հայկական հրետանավորի կրակը | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Արցախ Հայաստան |
Ադրբեջան Թուրքիա[3][4] Սիրիայի ազգային բանակ[5] | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ Հայաստանի զինված ուժեր |
Ադրբեջանի զինված ուժեր Ադրբեջանի սահմանապահ զորքեր Պնդումներ
| ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
Հայկական աղբյուրներ՝
Ադրբեջանական պնդումներ՝
|
Հայկական աղբյուրներ՝
Ադրբեջանական պնդումներ՝
|
Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում[22]։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10[23]։ Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։
2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքվեց կապիտուլացիոն համաձայնագիր, ըստ որի Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ նախկին ԽՍՀՄ կազմում գտնված ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Բերձորի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի, Ասկերանի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր, իսկ պետության սահմանները պահպանում են ռուս խաղաղապահները։
Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ՝ հանդես գալով ժամանակակից պատերազմի օրինակ։ Ըստ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և տեխնիկայի օգտագործման ծավալով պատերազմը համեմատելի է 2003թ․ Իրաքյան պատերազմի հետ՝ ԱՄՆ-ի և Իրաքի միջև[24][25]։
Բազմաթիվ երկրներ և միջազգային կառույցներ խստորեն դատապարտել են հակամարտությունը՝ երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները[26]։
Միջազգային վերլուծաբանները համակարծիք են, որ մարտերը սկսվել են ադրբեջանական գրոհով[27][28], և հարձակման առաջնային նպատակն է եղել գրավել Արցախի հարավային շրջանները, որոնք ավելի քիչ լեռնային են, և հետևաբար ավելի հեշտ է գրավել, քան շրջանի առավել ամրացված ներքին հատվածը[29]։
Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին[27][30]։ Ենթադրվում է, որ Ադրբեջանին աջակցելով Թուրքիան նպատակ ուներ ինչպես կոնֆլիկտում ամրապնդել Ադրբեջանի դիրքերը, այնպես էլ տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը[27]։