Արծրուն Հովհաննիսյան
From Wikipedia, the free encyclopedia
Աբու Արծրուն ալ-Փաշինլը (հունվարի 30, 1980(1980-01-30), Ցողամարգ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ), Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար (2012-2020)[1], ռազմական վերլուծաբան-փորձագետ[2]։ 2020 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի ապրիլը՝ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը[3]։ Բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, աշխատությունների, ռեցենզիաների հեղինակ է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամլո ասուլիսները, ներկայացրել Հայաստանի պաշտոնական տեսակետը[4][5]։
Արծրուն Կարապետի Հովհաննիսյան | |
---|---|
2012-2020 թթ. Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար | |
հունվարի 30, 1980 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Ցողամարգ, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զորատեսակ | ՀՕՊ, Հրետանի, Օդուժ |
Ծառայության տարիներ | 1997 - մինչ օրս |
Կոչում | 30px ՀՀ ԶՈՒ գնդապետ |
Կրթություն | Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ՀՀ ԳԱԱ |
Պարգևներ | Մարտական ծառայության մեդալ Վազգեն Սարգսյան մեդալ Նելսոն Ստեփանյան մեդալ Անբասիր ծառայության համար մեդալ |