Հայաստանի Հանրապետության բնակչություն
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում հայտնվեցին չորս փուլով՝ 1801-1878 թթ․[3][4]։ Արևելյան Հայաստանի հարավային մասերը մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են[3][4]։ 1828-ին, երբ Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունները միացել են Ռուսաստանին, կազմելով Հայկական մարզը, այն ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ 1828-1829 թթ. Արևելյան Հայաստանի հարավային մասերից, որոնք մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են[3][4], Ատրպատականի հայկական բնակավայրերից և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Հայկական մարզ և Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմում գտնվող հյուսիսային մասերլ հարակից շրջաններ[3]։ Արևելյան Հայաստանի Երևանի նահանգում 1-ին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան 1-ին մարդահամարի շրջանակներում՝ 1897-ին, ըստ որի՝ այդ նահանգի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1913) Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918-ին Արևմտյան Հայաստանից և Հարավային Կովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստանի Երևանի նահանգ և մայիսին այդտեղ կազմավորված Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ։
Հայաստանի բնակչությունը (հազարով) 1949–2010 թվականներին. | |
Բնակչություն | 3,046,100 (Նոյեմբեր 7, 2018)[1] |
---|---|
Խտություն | 102.73/ կմ² |
Ծնելություն | 12.3 ծնունդ/1,000 բնակչին (2018) |
Մահացություն | 8.6 մահ/1,000 բնակչին (2018) |
Պտղաբերություն | 1.57 (2017) |
Պաշտոնական | Հայերեն |
Խոսվող | հայերեն, անգլերեն, ռուսերեն, քրդերեն, ֆրանսերեն |
Սակայն 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմի, սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920 թվականին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։[փա՞ստ] 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930-ին։
Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 ֊ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։[փա՞ստ] Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, ղարաբաղյան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-1994-ին։[փա՞ստ]
Արցախը ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։ 1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12 %)։ 2010-ին մշտական բնակչության 34,4 %-ն ապրել է Երևանում, Հայաստանի Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում՝ մշտ. բնակչության 8,6-8,7-ական %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 7,4 %-ը, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝ 4,1-4,7-ական %-ը, իսկ 1,7 %-ը՝ Վայոց ձորի մարզում։
1976 թվականին կանխատեսվում էր, որ Հայաստանի բնակչությունը 2000 թվականին պետք է կազմեր 4,650 միլիոն մարդ, խտությամբ՝ 156 մարդ/կմ², քաղաքներում պետք է բնակվեին հանրապետության բնակչության 80%-ը, իսկ Երևանի բնակչությունը պետք է լիներ ավելի քան 1,2 միլիոն մարդ, սակայն կանխատեսումները չիրականացան Սպիտակի երկրաշարժի, էներգետիկ ճգնաժամի, Արցախյան պատերազմի, տնտեսական շրջափակման, արտագաղթի, ինչպես նաև ծննդաբերության ցածր մակարդակի պատճառով[5]։
Ըստ 2011-ի մարդահամարի՝ Հայաստանի մշտական բնակչությունը 3,213 միլիոն էր։[փա՞ստ] Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։[փա՞ստ]
Տարի | Ընդամենը՝ տարեսկզբի
դրությամբ (հզ․ մարդ) |
Այդ թվում՝ | Տոկոսներով՝ ընդհանուրի
նկատմամբ | ||
---|---|---|---|---|---|
քաղաքային | գյուղական | քաղաքային | գյուղական | ||
1920 | 720,0 | 121,7 | 598,3 | 16,9 | 83,1 |
1926[Ն 1] | 881,3 | 167,1 | 714,2 | 19,0 | 81,0 |
1939[Ն 1] | 1282,3 | 366,4 | 915,9 | 28,4 | 71,6 |
1959[Ն 1] | 1765,3 | 873,1 | 892,2 | 49,5 | 50,5 |
1970[Ն 1] | 2492,6 | 1472,7 | 1019,9 | 59,1 | 40,9 |
1979[Ն 1] | 3037,3 | 1985,7 | 1051,6 | 65,4 | 34,6 |
1989[Ն 1] | 3304,7 | 2222,2 | 1082,5 | 67,2 | 32,8 |
2001[Ն 1] | 3214,5 | 2066,1 | 1146,9 | 64,3 | 35,7 |
2005 | 3217,5 | 2062,3 | 1153,6 | 64,1 | 35,9 |
2006 | 3221,1 | 2062,6 | 1156,6 | 64,1 | 35,9 |
2009 | 3238,0 | 2073,4 | 1164,6 | 64,0 | 36,0 |
2010 | 3249,5 | 2081,0 | 1168,5 | 64,0 | 36,0 |
2011 | 3262,6 | 2088,5 | 1174,1 | 64,0 | 36,0 |
2017 | 2986,1[1] | 1901,7 | 1084,8 | 63,7 | 36,3 |