Հայաստանի ամերիկյան համալսարան
համալսարան / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) (անգլ.՝ American University of Armenia, AUA), մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնվել է 1991 թվականին Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Համալսարանի ստեղծման շարժառիթներից մեկը դարձավ Սպիտակի երկրաշարժը։ Համալսարանը միակ հայկական ուսումնական հաստատությունն է, որը հիմք է ընդունում արևմտյան ոճի բարձրագույն կրթությունը։
Հայաստանի ամերիկյան համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1991 |
Տիպ | մասնավոր համալսարան |
Նախագահ | Բրյուս Պողոսյան |
Ուսանողներ | 2231[1] |
Ընդհանուր անձնակազմ | 71 մարդ |
Դասախոսներ | 70 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | 40 Marshal Baghramyan Avenue, Yerevan 0019, Armenia |
Կայք | aua.am(անգլ.) |
American University of Armenia Վիքիպահեստում |
Համալսարանը բակալավրի կոչում է շնորհում հետևյալ յոթ մասնագիտություններում՝
- Գործարար կառավարում
- Անգլերեն և հաղորդակցություն
- Համակարգչային գիտություններ
- Ճարտարագիտություն
- Տվյալագիտություն
- Քաղաքականություն և կառավարում
- Բժշկական գիտություններ
Ներկայում համալսարանն առաջարկում է մագիստրոսի կոչում հետևյալ ինը մասնագիտություններում՝
- Գործարարություն (բիզնես)
- Տնտեսագիտություն
- Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում
- Համակարգչային և տեղեկատվական գիտություն
- Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
- Հանրային առողջապահության
- Ռազմավարական կառավարում
- Անգլերենը որպես օտար լեզու դասավանդում
Առաջարկելով այս ծրագրերը անգլերեն, ՀԱՀ ձգտում է դրանք հասանելի դառնալ տարածաշրջանի այլ երկրների բարձր որակավորում ունեցող անձանց համար։
Ուսումնական ծրագիրի Նախապատրաստական փուլում ՀԱՀ-ը իր ուսանողներին է առաջարկում անգլերեն լեզվի և համակարգչային ծրագրեր ուսուցում։ Բացի դրանից, ՀԱՀ-ի ուսանողները կարող են ստանալ միջդիսցիպլինար վկայական Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում։ Համալսարանը նաև առաջարկում է կրթություն չորս ոչ հիմնական որակավորումներում՝
- Բնապահպանական ուսումնասիրություններ
- Գենդերային ուսումնասիրություններ
- Ցեղասպանության ուսումնասիրություն և մարդու իրավունքներ
- Փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն