Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (կրճատ՝ ՀԿԿ, ռուս.՝ Коммунистическая партия Армении. КПА), հասարակական-քաղաքական կազմակերպություն էր։ Կազմավորվել էր 1920 թվականի հունիսին[1]։ 1920 թվականի դեկտեմբերից մինչև 1990 թվականի օգոստոս եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ղեկավարող կուսակցություն, Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության մասնաճյուղն էր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն Коммунистическая партия Армении | |
---|---|
Տեսակ | ԽՄԿԿ |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Հիմնադիր | Գևորգ Ալիխանյան |
Հիմնադրված | հունիսի 30, 1920 |
Լուծարված | սեպտեմբերի 7, 1991 |
Գաղափարախոսություն | Կոմունիզմ Մարքսիզմ-Լենինինիզմ |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր |
Թերթ | «Սովետական Հայաստան» |
Նախորդ | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1917) |
Հաջորդ | Հայաստանի դեմոկրատական կուսակցություն (իրավաբանորեն) Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) (փաստացի) |
Communist Party of Armenia Վիքիպահեստում |
Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին, ՀԿԿ ղեկավարությամբ Հայաստանը զգալի տնտեսական գիտամշակութային առաջընթաց է ապրել։ Վերականգնվել և վերակառուցվել է ժողովրդային տնտեսությունը, ստեղծվել են ծանր ու թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, էլեկտրակայաններ ևայլն։ ՀԿԿ-ի իշխանության տարիների ընթացքում երկրում անվճար կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման արդյունավետ համակարգ է եղել։
Սակայն 1920-ական թվականներից սկսյալ արմատավորվող վարչահրամայական գործելակերպը, զանգվածային հալածանքները, այլախոհության հանդեպ անհանդուրժողականության սաստկացումները մեծ դժվարություններ ստեղծեցին հայ ժողովրդին և հայ մտավորականությանը։ Դրա գագաթնակետը հանդիսացավ 1930-ականների բռնաճնշումները։ Կուսակցության նախկին առաջին քարտուղարներ՝ Գևորգ Ալիխանյանը, Հայկ Հովսեփյանը, Հայկազ Կոստանյանը և Ամատունի Վարդապետյանը բռնաճնշումների ժամանակ դատպարտվեցին մահապտժի։
1980-ական տարիների ժողովրդային ընդվզումներն ու ցույցերը պատճառ դարձան Խորհրդային Միության և Հայկական ԽՍՀ-ի փլուզմանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության կորուստին և Հայաստանի Հանրապետության հռչակման։ ՀԽՍՀ կոմկուսի անդամ եղած որոշ գործիչներ «Միասնություն դաշինքի» կազմում 1999 թվականին ընտրվեցին Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի կառավարությունում նշանակվեցին տարբեր պաշտոնների, Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀԽՍՀ կոմկուսի կենտրոնական կոմիտեի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։