Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2008
From Wikipedia, the free encyclopedia
«Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2008ը» Հայաստանի ֆուտբոլի գավաթի 17-րդ խաղարկությունն է։ Այն սկսվել է 2008 թվականի մարտի 21-ին և ավարտվել նույն թվականի մայիսի 9-ին[1]։
Երկիր | Հայաստան | ||
---|---|---|---|
Մրցաշրջան | 17-րդ | ||
Մասնակիցներ | 14 | ||
Գավաթակիր | Արարատ (5-րդ) | ||
Ֆինալիստ | Բանանց | ||
Լավագույն ռմբարկու | Լևոն Ղասաբօղլյան (4) | ||
|
2008 թվականի Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցել է միայն 14 թիմ, որոնք ներկայացնում էին 9 ակումբներ։
Այս տարի առաջին անգամ Հայաստանի Գավաթի եզրափակիչը անցկացվեց Տավուշի մարզում[2]։ Մայիսի 9-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում տեղի ունեցավ 2008 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Արարատի» ու «Բանանցի» միջև։ Առաջին կեսի 36-րդ րոպեին «Բանանցի» կիսապաշտպան Մարկո Գանչևին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Երկրորդ կեսի 30-րդ րոպեին արարատցիները վերականգնեցին հավասարակշռությունը։ Աչքի ընկավ պաշտպան Վահագն Մինասյանը։ Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 1:1 հաշվով։ Իսկ լրացուցիչ ժամանակի 25-րդ րոպեին «Արարատի» հարձակվող Մարկոսը խփեց իր թիմի երկրորդ գնդակը ու հաղթանակ պարգևեց արարատցիներին[3]։ Տիրանալով գավաթին «Արարատը» իրավունք ստացավ նաև հանդես գալ 2008-09 ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։