Հայքի հրապարակ
Վանաձորի կենտրոնական հրապարակը / From Wikipedia, the free encyclopedia
40°48′39″ հս․ լ. 44°29′05″ ավ. ե.HGЯOL
Հայքի հրապարակ, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Վանաձորի կենտրոնական հրապարակը։ Այն հատում է Տիգրան Մեծ պողոտան հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, և Մովսես Խորենացի փողոցը՝ հյուսիս-արևելքից։
Հրապարակը բացվել է 1950-ական թվականներին՝ հիմնված ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանի և Հովհաննես Մարգարյանի կազմած նախնական նախագծի վրա։ Խորհրդային շրջանում հրապարակը հայտնի էր որպես Կիրովի հրապարակ, ի պատիվ բոլշևիկների առաջնորդ Սերգեյ Կիրովի[1]։ Մինչև Հայաստանի անկախանալը Կիրովի արձանը գտնվում էր հրապարակի կենտրոնում։ Հրապարակում նախատեսվում է տեղադրել Հայկ Նահապետի և Տիգրան Մեծի արձաններ[2]: