Հանրահաշիվ
From Wikipedia, the free encyclopedia
Հանրահաշիվ, մաթեմատիկայի ծավալուն մասերից մեկն է, ինչպես թվերի տեսությունը, երկրաչափությունը և մաթանալիզը, հանրահաշիվը, ընդհանուր առմամբ, մաթեմատիկական սիմվոլների և դրանց վրա սահմանված կանոնների ուսումնասիրությունն է[1]։ Այն համարյա ողջ մաթեմատիկայի կապող թելն է[2]։ Այն ներառում է տարրական հավասարումների լուծումներից սկսած մինչև այնպիսի աբստրակտ հասկացություններ, ինչպիսիք են խմբերը, օղակները և դաշտերը։ Հանրահաշվի ավելի հիմնական մասերը կոչվում են տարրական հանրահաշիվ, ավելի աբստրակտ մասերը՝ աբստրակտ հանրահաշիվ կամ ժամանակակից հանրահաշիվ։ Տարրական հանրահաշիվը կարևոր է համարվում մաթեմատիկայի ցանկացած ուսումնասիրության համար, կարևոր է գիտության, կամ ճարտարագիտության, ինչպես նաև բժշկության և տնտեսագիտության համար։ Աբստրակտ հանրահաշիվը բարձրագույն մաթեմատիկայի հիմնական բնագավառն է, որն ուսումնասիրվում է պրոֆեսիոնալ մաթեմատիկոսների կողմից։
Տարրական հանրահաշիվը թվաբանությունից տարբերվում է աբստրակցիայի կիրառմամբ, օրինակ թվերի փոխարեն տառեր օգտագործել, որոնք անհայտ են կամ բազմարժեք են։ Օրինակ, -ում -ն անհայտ է, բայց դրա արժեքը կարելի է գտնել օգտվելով ինվերսիաների կանոնից․ ։ = 2-ում և տառերը փոփոխականներ են, իսկ -ն հաստատուն է՝ լույսի արագությունը վակուումում։ Հանրահաշիվը բանաձևեր գրելու և հավասարումներ լուծելու պարզ մեթոդներ է տալիս, քան նախկին բառերով ներկայացնելու մեթոդը։