Հունական թվային համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Հաշվարկման հունական համակարգ, հաշվարկման ոչ դիրքային համակարգ է, որտեղ թվերի գրառումը կատարվում է տառերի միջոցով՝ օգտագործելով հունական դասական այբուբենի տառերը, ինչպես նաև մինչդասական ժամանակաշրջանի մի քանի տառ (ϛ (ստիգմա), ϟ (կոպա) и ϡ (սամպի))։
Հաշվարկման այս համակարգը փոխարինեց հին հունական հաշվարկման համակարգին, որը կիրառվում էր Հունաստանում մեր թվարկությունից առաջ երրորդ դարում։
Տառերի հերթականության պահպանման անհրաժեշտությունը թվերի արժեքների պահպանման համար հանգեցրեց հունական այբուբենի համեմատաբար վաղ կայունացմանը (մեր թվարկությունից առաջ չորրորդ դար)։