Հարի Ս. Թրուման
From Wikipedia, the free encyclopedia
Հարի Ս. Թրուման (անգլ.՝ Harry S. Truman, մայիսի 8, 1884(1884-05-08)[1][2][3][…], Լամար, Միսսուրի, ԱՄՆ[5][8][6] - դեկտեմբերի 26, 1972(1972-12-26)[4][1][2][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[5][6]), ամերիկացի քաղաքական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների 33-րդ նախագահը 1945-ից 1953 թվականներին։ Մինչ այդ, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի օրոք, 1945 թվականի հունվարից մինչև ապրիլ եղել է 34-րդ փոխնախագահը։
Հարի Թրուման | |
անգլ.՝ Harry S. Truman | |
ԱՄՆ-ի 33-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | ապրիլի 12, 1945 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | հունվարի 20, 1953 |
Փոխնախագահ՝ | - (1945–1949) Ալբեն Բարկլի |
Կուսակցություն՝ | Դեմոկրատ |
Նախորդող՝ | Ֆրանկլին Ռուզվելտ |
Հաջորդող՝ | Դուայթ Էյզենհաուեր |
Ծննդյան օր՝ | մայիսի 8, 1884(1884-05-08)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Լամար, Միսուրի, ԱՄՆ |
Վախճանի օր՝ | դեկտեմբերի 26, 1972(1972-12-26)[4][1][2][…] (88 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[5][6] |
Ամուսին ՝ | Բես Թրուման |
Երեխաներ՝ | Մարգարեթ Թրուման[3] |
Հայր՝ | Ջոն Անդերսոն Թրուման[7] |
Մայր՝ | Մարթա Էլեն Յանգ Թրուման[7] |
Պարգևներ՝ | |
Դառնալով նախագահ Ռուզվելտի մահից հետո, Թրումանը ընդունեց Մարշալի պլանը, որպեսզի վերականգնի Արևմտյան Եվրոպայի տնտեսությունը և մասնակցեց Թրումենի դոկտրինայի ու ՆԱՏՕ-ի հիմնադրմանը, որպեսզի դիմակայի կոմունիզմին։ Նախաձեռնել է մի շարք տեղական բարեփոխումներ, սակայն քչերը ընդունվեց Պահպանողական դաշինքի կողմից, որը գերիշխում էր Կոնգրեսում։
Թրումանը մեծացել է Ինդեփենդենսում և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Ֆրանսիայում որպես հրետանու կապիտան։ Վերադառնալով տուն՝ նա բացել է խանութ Կանզաս Սիթիում և հետագայում ընտրվել Ջեքսոն շրջանի պաշտոնյա 1922 թվականին։ Թրումանը ընտրվել է ԱՄՆ Սենատում Միսսուրիից 1934 թվականին և դարձել Թրումանի հանձնաժողովի նախագահ, որի նպատակն էր պատերազմի ընթացքում կնքված պայմանագրերի անարդյունավետության գնահատումը։ Շուտով, ստանձնելով նախագահի պաշտոնը նա հեղինակեց միջուկային զենքի առաջին և միակ կիրառումը պատերազմի ընթացքում։ Թումանի վարչակարգը նախընտրում էր ինտերնացիոնալիզմը արտաքին քաղաքականությունում և մերժում էր մեկուսացումը։ Նա իր թեկնածությունն առաջարկեց 1948 թվականի նախագահական ընտրություններում և անակնկալ հաղթանակ տարավ ու շարունակեց պաշտոնավարումը։
Սառը պատերազմի մեկնարկից հետո Թրումանը համակարգեց Բեռլինի օդային տարհանումը և Մարշալի պլանը 1948 թվականին։ Երբ Հյուսիսային Կորեան նեխուժեց Հարավային Կորեա 1950 թվականին, նա ստացավ Միացյալ Ազգերի համաձայնությունը ներքաշվել Կորեական պատերազմում։ Նա չուներ կոնգրեսի համաձայնությունը և պատերազմը իջեցրեց նրա վարկանիշը։ Նրա ադմինիստրացիան հաջողությամբ դիմակայեց ԱՄՆ-ի տնտեսական մարտահրավերներին և հետպատեազմյա ճգնաժամ տեղի չունեցավ։ 1948 թվականին նա առաջարկեց առաջին քաղաքացիական իրավունքների մասին օրենսդրական փաթեթը։ Այն չընդունվեց կոնգրեսի կողմից։
Կոռուպցիան Թրումանի ադմինիստրացիայում դարձավ քննարկման հիմնական թեման 1952 թվականի նախագահական ընտրություններում։ Նա իրավունք ուներ վերընտրվելու 1952 թվականին, սակայն հարցումների արդյունքների ցածր մակարդակի պատճառով նա որոշեց չմասնակցել ընտրություններին։ Հանրապետական Դուայթ Էյզենհաուերը հիմնական պայքարը կառուցեց Թրումանին քննադատելու շուրջ և հաղթանակ տարավ։ Թրումանը գնաց հանգստի և ստեղծեց իր նախագահական գրադարանը և հրատարակեց իր հուշերը։