Հելիկե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Հելիկե (հուն․՝ Ἑλίκη), կամ Յուպիտեր XLV, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 6 ժամանակավոր անվանումը[1][3][4]։
Հելիկե (Յուպիտեր XLV) Orthosie | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 22,6[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 21 263 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,156[2] |
Սիդերիկ պարբերություն | 634,8 օր[2] |
Թեքվածություն | 154,8° (խավարածրի հարթության նկատմամբ) 156° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~2 կմ (ենթադրված) |
Զանգված | ~9×1013 կգ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Հելիկեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 263 000 միլիոն կմ հեռավորության վրա, 634,8 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 154,8° խավարածրի հարթության նկատմամբ (156° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,156 է[1][2]։
Հելիկեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[5]։
Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է Հունական դիցաբանության նիմփա Հելիկեի անունով, ով մեծացրել էր Զևսին[6]։