From Wikipedia, the free encyclopedia
Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև․
1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում[1]
Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում և տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։
Վաճառականները վիճարկում են հեղփոխություն եզրույթի ներառունության սահմանները՝ դասակարգելով, թե ինչն է հեղափոխություն, և ինչը՝ ոչ։ Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին Եվրոպայի պատմությունը հոգեբանության տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են սոցիոլոգիան և քաղաքագիտությունը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ և ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծ մասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։
Արդի հայերենը հեղափոխություն բառը ժառանգել է գրաբարից (յեղափոխութիւն)։ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանում «յեղափոխութեան» արմատ է մատնանշվում «յեղ» արմատը, որը նշանակում է փոխել, մի վիճակից մեկ ուրիշին դարձնել[2]։ Եվրոպական այլ լեզուներում հանդիպող revolution, revolucion ձևերը ծագում են լատիներեն revolutio բառից, որ նշանակում է շրջադարձ[3]։
Գոյություն ունեն հեղափոխությունների տարբեր դասակարգումներ հասարակական գիտություններում և գրականության մեջ։ Այսպես, դասական սքոլաստ Ալեքսիս դը Տոքվիլլը տարբերակում է քաղաքական հեղափոխությունները, բիրտ և ինքնաբուխ հեղափոխություններ, որոնք փոխում են քաղաքական վիճակը, սակայն չեն փոխակերպում մի ամբողջ հասարակություն և դանդաղ և տևական հեղափոխությունները, որոնք կերպափոխում են մի ամբողջ հասարակությունը, սակայն որոնք տևում են մի քանի սերունդ (օրինակ՝ կրոնական հեղափոխությունները)։ Մարքսիստական դասակարգումներից մեկի համաձայն՝ հեղափոխությունները լինում են նախակապիտալիստական, վաղ բուժուական, բուրժուական, բուրժուա-դեմոկրատական, վաղ պրոլետարական և սոցիալիստական[4]։
Կաճառական և հեղափոխությունների ժամանակակից ուսումնասիրող Չարլզ Թիլլին տարբերակում է հեղաշրջումը, ուժի վերից վար տեղափոխումը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունը և մեծ հեղափոխությունը (հեղափոխություն, որը փոփոխում է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարգը և քաղաքակրթական կացութաձևը, ինչպես 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը կամ Իրանի Իսլամական հեղափոխությունը)[5]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.