Հեռավոր աստղի ձայնը
From Wikipedia, the free encyclopedia
Հեռավոր աստղի ձայնը (ճապ.՝ ほしのこえ Հոշի նո Քոէ, Աստղի ձայնը), 25 րոպե տևողությամբ OVA ֆիլմ է։ Այն ստեղծել է Մակոտո Շինկայը, 2002 թվականին։ 2004 թվականին ֆիլմի հիման վրա ստեղծվել է մանգա, որի սցենարի հեղինակը ինքը՝ Շինկայն է, իսկ նկարազարդողն է եղել Միձու Սահարան[1]։
Հեռավոր աստղի ձայնը ほしのこえ | |
---|---|
Ժանր | Ֆանտաստիկա Մեխա Ողբերգություն Ռոմանտիկա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2002 թվական |
Պրեմիերա | 2 փետրվարի 2002 թվական |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Մակոտո Շինկայ |
Սցենարիստ(ներ) | Մակոտո Շինկայ |
Երաժշտություն | Տենմոն |
Ընկերություն | Ճապոնիա CoMix Wave Inc. |
Տևողություն | 25 րոպե |
Տեղայնացնող | Ռուսաստան XL Media |
IMDb | ID 0370754 |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի թողարկում «Հեռավոր աստղի ձայնը» (բնօրինակ անվանում — ほしのこえ) |
Կեսժամանոց նովելը շոշափում է Շինկայի ստեղծագործությանը բնորոշ հիմնական թեմաները, որոնց նա անդրադառնում է իր մի շարք գործերում. դրանք միայնության, սիրո, հեռավորության և բաժանման թեմաներն են։ Նրա մյուս ֆիլմերը` «Նա և իր կատուն», «Ամպերի հետևում» և «Հինգ սանտիմետր վայրկյանում», նույնպես բարձրացնում են այս հարցերը։
Ռուսաստանի տարածքում ֆիլմը տեղայնացրել է XL Media ընկերությունը՝ 2006 թվականին։ Նույն թվականի դեկտեմբերին թողարկվել է DVD֊ն․ Շինկայի հաջորդ «Ամպերի հետևում» աշխատանքի հետ միասին մի հավաքածուի հետ։ 2011 թվականի մայիսի 25-ին Իստարի Կոմիքս հրատարակչությունը հայտարարել է Ռուսաստանում մանգայի տեղայնացման մասին[2]։
2007 թվականին Ճապոնիայի Մշակույթի հարցերով գործակալության անց կացված հարցման համաձայն «Հեռավոր աստղի ձայնը» անիմեն զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների լավագույն անիմեների ցանկում[3]։