Հերման Կոլբե
From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբե (գերմ.՝ Adolph Wilhelm Hermann Kolbe, սեպտեմբերի 27, 1818(1818-09-27)[1][2][3][…], Էլիեհաուզեն, Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն[4] - նոյեմբերի 25, 1884(1884-11-25)[1][3][5][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[6]), գերմանացի քիմիկոս։ Մարբուրգի (1851) և Լայպցիգի (1865) համալսարանների պրոֆեսոր։ Սինթեզել է քացախաթթու (1845), սալիցիլաթթու (1860) և մրջնաթթու (1861)։ Հայտնաբերել է հագեցած ածխաջրածինների ստացման եղանակ (1849)՝ միահիմն հագեցած ճարպաթթուների ալկալիական աղերի ջրային լուծույթները էլեկտրոլիզելով (Կոլբեի ռեակցիա)։ 1857 թ. (Ա. Կեկուլեի հետ միաժամանակ) միտք է արծարծել ածխածնի քառարժեքության մասին։
Արագ փաստեր Հերման ԿոլբեHermann Kolbe, Ծնվել է ...
Հերման Կոլբե Hermann Kolbe | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1818(1818-09-27)[1][2][3][…] Էլիեհաուզեն, Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն[4] |
Մահացել է | նոյեմբերի 25, 1884(1884-11-25)[1][3][5][…] (66 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[6] |
Բնակության վայր(եր) | Պրուսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան և Մարբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մարբուրգի համալսարան և Գյոթինգենի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[7] |
Գիտական ղեկավար | Ռոբերտ Բունզեն Ֆրիդրիխ Վուլեր |
Եղել է գիտական ղեկավար | Frederick Guthrie? և Henry Edward Armstrong?[8] |
Հայտնի աշակերտներ | Լյուդվիգ Մոնդ |
Պարգևներ | |
Hermann Kolbe Վիքիպահեստում |
Փակել