Հերմենևտիկա
From Wikipedia, the free encyclopedia
Հերմենևտիկա (հին հունարեն՝ ἑρμηνευτική — "մեկնության արվեստ", եզրույթը ծագում է ἑρμηνεύω — "մեկնաբանում եմ" բառից, որի ծագումնաբանությունը հայտնի չէ[1]):
- մեկնության արվեստ, տեքստերի մեկնության և ընկալման տեսություն[2];
- XX դարի փիլիսոփայական ուղղություն՝ ծագած գրական տեքստերի մեկնության տեսության հիման վրա։
Աստվածաշնչյան (աստվածաբանական), փիլիսոփայական կամ բանասիրական հերմենևտիկայի տեսաբանը կամ պրակտիկ մասնագետը կոչվում է հերմենևտ։