Հիստասպես (Դարեհ I-ի հայր)
From Wikipedia, the free encyclopedia
Հիստասպես (Greek: Ὑστάσπης), Vishtaspa (Persian) կամ Gustasp (ժամանակակից Պարսկաստան) (մ. թ. ա. 570 - մ. թ. ա. 495), պարսից սատրապ Բակտրիայից Պարսկաստանում։ Նա եղել է Դարեհ I-ի` Աքեմենյան կայսրության թագավորի հայրը[3]։ Նա նաև Արտաբանի հայրն էր, նրա, որը եղել էր և' Դարեհի՝ իր եղբոր, և' Քսերքսես I-ի՝ Դարեհի հաջորդի հավատարիմ խորհրդատուն։ Արսամեսի եղբայր Հիստասպեսը եղել է Աքեմենյանների պարսկական թագավորական տան անդամ։ Նա պարսկական սատրապ էր Կամբիզի օրոք (հավանաբար, նաև Կյուրոս Բ Մեծի) և ուղեկցում էր Կյուրոսին մասագետների դեմ արշավանքում։ Սակայն նրան ետ են ուղարկում Պարսկաստան, որպեսզի ծառայի ավագ եղբորը՝ Դարեհին, որին Կյուրոս Մեծը երազից հետո կասկածում էր դավաճանության մեջ։ Դարեհից բացի, Հիստասպեսն երեք որդի ուներ[4] Արտաբանես[5] և Արտանես[5][6]։
Հիստասպես | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 570 |
Մահացել է | մ. թ. ա. 495 |
Քաղաքացիություն | Աքեմենյան պետություն |
Մասնագիտություն | Նահանգապետ |
Ծնողներ | հայր՝ Arsames? |
Զբաղեցրած պաշտոններ | սատրապ |
Երեխաներ | Դարեհ I Մեծ[1][2], Artaphernes? և Artabanus? |
Ամմիանոս Մարկելինոսը[7] պատմում է Հնդկաստանում` բրահմանների մոտ, նրա ուսուցման մասին։
Հիստասպեսը շատ իմաստուն միապետ էր` Դարեհի հայրը։ Նա խիզախորեն թափանցում է վերին Հնդկաստանի հեռավոր շրջանը՝ հասնելով մի ապահով, լուռ, մեկուսի վայր, որը սեփականությունն էր գերագույն մարդկանց՝ բրահմաների։ Նրանց ուսուցումից նա իմացավ աշխարհի և աստղերի շարժման սկզբունքների և զոհաբերության մաքուր ծեսերի մասին...Ամմիանուս Մարկելինուս[8] |
Հիստասպեսի անունը հանդիպում է Պերսեպոլիսի արձանագրություններում[9]։