Հոլիվուդ
From Wikipedia, the free encyclopedia
Հոլիվուդ (անգլ.՝ Hollywood, holly — սղոցի, wood — անտառ), ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի շրջաններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնից հյուսիս-արևմուտք։ Սովորաբար Հոլիվուդն ասոցացվում է ամերիկյան կինոարտադրության հետ, որովհետև այստեղ են գտնվում շատ հայտնի կինոստուդիաներ և ապրում մի շարք հռչակավոր դերասաններ։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Հոլիվուդ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Մակերես | 79,5 կմ² | |
ԲԾՄ | 108 մետր | |
Բնակչություն | 210 511 մարդ (2015)[1] | |
Ժամային գոտի | PDT? | |
Փոստային դասիչ | 90027, 90028, 90029, 90038, 90046 և 90068 | |
| ||
Փակել
Հոլիվուդում է գտնվում հայտնի փառքի ծառուղին։
1870 թվականին Հոլիվուդը փոքրիկ համայնք էր և միայն 1903 թվականին միացավ քաղաքապետարանին[2][3]։ Միայն 1910 թվականից հետո է այն հայտնի կինոարտադրության կենտրոն դարձել[4][5]։