Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր
From Wikipedia, the free encyclopedia
Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով` անգլ.՝ International Holocaust Remembrance Day, արաբ․՝ اليوم الدولي لإحياء ذكرى محرقة اليهود, իսպ.՝ Día Internacional de Conmemoración en memoria de las víctimas del Holocausto, չինարեն՝ 国际大屠杀纪念日, ռուս.՝ Международный день памяти жертв Холокоста, ֆր.՝ la Journée internationale de commémoration en mémoire des victimes de l'Holocauste), հիշատակի օր, որ նշվում է հունվարի 27-ին։ Սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2005 թվականի նոյեմբերի 1-ին № 60/7 բանաձևով։ Փաստաթղթի ընդունման նախաձեռնությամբ հանդես են եկել Իսրայելը, Կանադան, Ավստրալիան, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, իսկ համահեղինակն են եղել ավելի քան 90 պետություն։ Հունվարի 27-ը ընտրվել է այն պատճառով, որ այդ օրը խորհրդային զորքերն ազատագրել են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը (գտնվում է ներկայիս Լեհաստանի տարածքում)։