Հոմոլոգիական շարքեր
From Wikipedia, the free encyclopedia
Հոմոլոգիական շարքեր, օրգանական միացությունների խմբեր, որոնք ունեն քիմիական միանման հատկություններ և կառուցվածք, բայց տարբերվում են ածխաջրածնային ռադիկալի բաղադրության մեջ մտնող մեկ կամ մի քանի մեթիլենային խմբով։
Մեթիլենային խումբը կոչվում է հոմոլոգիական տարբերություն։
- Մեթանը ,
- էթանը ,
- պրոպանը և այլն կազմում են ընդհանուր բանաձևով հագեցած ածխաջրածինների (ալկանների),
- էթիլենը ,
- պրոպիլենը ,
- բութիլենը և այլն,
՝ մոլեկուլում մեկ կրկնակի կապով ընդհանուր բանաձևով չհագեցած ածխաջրածինների (ալկենների) հոմոլոգիական շարքեր։
Հայտնի են նաև հագեցած միատոմ սպիրտների, հագեցած միահիմն թթուների հոմոլոգիական շարքեր, համապատասխանաբար՝ և ընդհանուր բանաձևերով և այլն։
Հաճախ հոմոլոգիական շարքեր անվանում են ըստ շարքի առաջին անդամի (մեթանի հոմոլոգիական շարքեր, էթիլենի հոմոլոգիական շարքեր և այլն)։