Հոմոֆոբիա
բացասական վերաբերմունք և խտրականության դրսևորում նույնասեռականության և ԼԳԲՏ անձանց նկատմամբ / From Wikipedia, the free encyclopedia
Հոմոֆոբիա (հուն․՝ ὁμός - «նման, միատեսակ» + φόβος - «վախ, երկյուղ»), նույնասեռական մարդկանց հանդեպ ատելության ու անվստահության զգացում, նաև նույնասեռականության նկատմամբ իռացիոնալ վախ[2], ինչպես նաև նույնասեռական մարդկանց նկատմամբ ատելության ու անվստահության զգացում։ «Հոմոֆոբիա» տերմինն օգտագործվում է եվրոպական պաշտոնական փաստաթղթերում[3], որտեղ այդ երևույթը, որոշ դեպքերում, դիտարկվում է ռասիզմի, այլատյացության, հակասեմականության, սեքսիզմի հետ մեկտեղ[3]։ «Հոմոֆոբիա» տերմինը քննադատվում է այն պատճառով, որ այդ հասկացությունը կլինիկական իմաստով ֆոբիա չի համարվում, տերմինը չի համարվում ամբողջությամբ համապատասխանող[4]։