Հովհան Մամիկոնյան
հայ գրող / From Wikipedia, the free encyclopedia
Հովհան Մամիկոնյան (VII–VIII դարեր), միջնադարյան հայ պատմիչ, որի, ինչպես նաև Ս. Կարապետ վանքի վանահայր Զենոբ Գլակ Ասորու անունով մեզ է հասել «Տարոնի պատմություն» աշխատությունը։ Աշխատանքի առաջին մասում ներկայացված է IV դարում Մեծ Հայքի Տարոն գավառում քրիստոնեության տարածման հանգամանքները։ Երկրորդ մասը՝ քրիստոնեության տարածումից հետո օտար զավթիչների դեմ (Բյուզանդիա, Սասանյան Պարսկաստան) Տարոնի հայության դյուցազնական պայքարի էպիկական-գեղարվեստական պատկերումն է։ Հայագետների կողմից «Տարոնի Պատմությունը» համարվում է VII-IX դարերի սահմաններում գրված կամ հավաքված-խմբագրված ժողովածու։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Հովհան Մամիկոնյան, Ծնվել է ...
Հովհան Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | 7-րդ դար |
Մահացել է | 7-րդ դար կամ 642 |
Մասնագիտություն | ժամանակագիր, հոգևորական, պատմաբան և քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Փակել