Հումանիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Հումանիզմ (լատին․՝ humanitas - մարդկայնություն, բնորոշում էր դասական գրականության ուսուցչին և ուսանողին) եզրը գիտական ոլորտում շրջանառության մեջ է դրվել գերմանացի մանկավարժ Ֆ. Նիտխամերի կողմից 1808 թվականին։
Հումանիզմը հանդես է գալիս յուրաքանչյուր մարդու կողմից սեփական հայացքների և ինքնագիտակցության միջոց համամարդկային (և ոչ գաղափարական, խմբային կամ կրոնական) արժեքների հիման վրա իր կյանքի իմաստը և կենսակերպը որոշելու բարոյական ազատության անունից։
Հումանիզմը փիլիսոփայական պատկերացումների համակարգ է բնության, մարդկային կեցության էության և իմաստի մասին, ճանաչողական գործունեության նպատակների մասին, որն արտահայտվում է փիլիսոփայական և աշխարհայացքային կատեգորիաների լեզվով։ Հումանիզմը փիլիսոփայական աշխարհայացք է, որի կենտրոնում մարդն է։
Մշակույթների բազմազանությունը թելադրում է հումանիստական գիտակցության ձևերի բազմազանություն։ Մշակույթների պատմական և ազգային տարբերությունները թելադրում են մարդկային բարեկեցության չափանիշներ և չափորոշիչներ՝ որպես հումանիզմի այս կամ այն տեսակի ուրվագծման արդյունք[1]։
Ժամանակակից Միջազգային հումանիստական և էթիկական միության կանոնադրության համաձայն հումանիզը դեմոկրատական, էթիկական կյանքի դիրքորոշում է, որը պնդում է, որ մարդկային էակները իրավունք ունեն և պարտական են պայմանավորել իրենց կյանքի իմաստն ու ձևը։
Հումանիզմը էթիկական հիմնարար դրույթների լայն կատեգորիա է, որը հաստատում է բոլոր մարդկանց արժանապատվությունը և արժեքը։ Այն հանդիսանում է բազում այլ առավել որոշակի փիլիսոփայական համակարգերի մաս և ներառված է նաև որոշ կրոկանան փիլիսոփայական դպրոցների գաղափարախոսության մեջ։
Հումանիստները հաստատում են համամարդկային էթիկան, որը հիմնված է մարդկային գոյության միասնության վրա, ենթադրելով, որ սոցիալական և մշակութային խնդիրների լուծումը չի կարող նեղ, սահմանափակ ուղղվածությամբ և միջոցներով իրականանալ։
Հումանիզմը արտահայտվում է տարաբնույթ որակներով՝ որպես էթիկական նորմա, սոցիալական իդեալ, հոգևոր արժեք, կամքի ազատություն, փոխօգնություն և համագործակցություն, մարդու իրավունքների և արժանապատվության հանդեպ հարգանք, հավասարություն և իրավահավասարություն, արդարություն, պաշտպանություն չարից և բռնությունից
Ուշադրություն։ Այս հոդվածը (կամ բաժինը) ունի կասկածելի որակ կամ կրում է Վիքիպեդիայի նպատակներին չհամապատասխանող բնույթ։ Եթե դուք գիտեք, թե ինչպես կարելի է բարելավել այս հոդվածը, ապա կոչ ենք ձեզ անում անհապաղ փոփոխություններ մտցնել հոդվածում՝ Վիքիպեդիային համապատասխանեցնելու համար։ Հոդվածը պիտակողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Կասկածելի էջ|Հումանիզմ}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդվածը ստեղծած մասնակցի քննարկման էջում։ | |
| |
Հոդվածի պիտակման օրն է՝ {{{օր}}}։ |
։
Հումանիզմը յուրաքանչյուր անձնավորության փառաբանումը չէ, այլ անհատական և հասարակական հետաքրքրությունների վրա հիմնված պահանջատիրական և պատասխանատու վերաբերմունք նրա հանդեպ։ Խելամիտ հումանիզմը մարդուն կարգում է ոչ թե բնության տեր և տիրակալ, այլ դրա անվերջ վերափոխման վիթխարի գործընթացի մի մաս, կարևորագույն մաս, որը կոչված է կատարել բնության «ինքնագիտակցության» դերը։
Հումանիզմի «չափաքանակի», որակական հատկանիշների հարցը չունի համատարած ու վերջնական լուծում։ Հասարակության և մարդու գերակայության, անհատական և հասարակական շահի փոխազդեցության խնդիրների լուծումը կախված է ամեն տվյալ հանրույթի զարգացման կոնկրետ հանգամանքներից, պատմական անցյալից, մշակութային և ազգային սովորույթներից։
Հումանիզմը ինքն իր հետ հակասության մեջ է մտնում, երբ անհատը գերագնահատվում է հասարակությունից, որը նույնպիսի անհատներից է կազմված։ Այն վերաճում է անհատապաշտության։ Սակայն իրական հումանիզմը ողջ մարդկության, բոլոր մարդկանց հավասարության, բարեկեցության գաղափարն է կրում իր մեջ։