Հրեական հարցի վերջնական լուծում
From Wikipedia, the free encyclopedia
Հրեական հարցի վերջնական լուծում (գերմ.՝ Endlösung der Judenfrage), Երրորդ ռայխի քաղաքականությունը հրեաների նկատմամբ։ «Վերջնական լուծում» մեղմասության տակ ենթադրվում էր Եվրոպայի հրեաների զանգվածային ոչնչացումը։ Այդ որոշումը եղել է գերմանացի նացիոնալ-սոցիալիստների ռասայական հակասեմականության տրամաբանական շարունակությունը[1][2][3]։