Ճապոնիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնիայի պատմությունը ներառում է Ճապոնական կղզեխմբի և Ճապոնական ժողովրդի պատմությունը, ինչը ընդգրկում է ժամանակակից Ճապոնիայի տարածաշրջանի հնագույն պատմությունից մինչև ժամանակակից Ճապոնիայում ազգային պետության ձևավորման ժամանակաշրջանները։Ճապոնիայի մասին առաջին անգամ հիշատակվում է մ.թ. I դարի չինական տեքստերի հավաքածու «Քսան չորս պատմվածքների» գրքում։ Սակայն ապացույցներ կան, որ Ճապոնական կղզիներում մարդիկ ապրում էին դեռ հին քարի դարից[1]։ Սառցային շրջանից հետո, մոտավորապես մ.թ.ա. 12000,Ճապոնական կղզեխմբի հարուստ էկոհամակարգը նպաստել է մարդու զարգացմանը։ Կերամիկայից հայտնի ամենավաղ արձանիկները վերաբերվում են Ձեմոն ժամանակաշրջանին։