Մահերշալա Ալի
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Մահերշալալհաշբազ Ալի (անգլ.՝ Mahershala Ali, փետրվարի 16, 1974(1974-02-16)[1][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասան։ Նա ավելի հայտնի է USA Network 4400 հեռուստաալիքի ֆանտաստիկ սերիալում՝ Ռիչարդ Թայլերի դերում, ինչպես նաև 2008 թվականի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում՝ Թիզիի դերում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Մահերշալա Ալիանգլ.՝ Mahershala Ali, Ծնվել է ...
Մահերշալա Ալի անգլ.՝ Mahershala Ali | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1974(1974-02-16)[1][2] (50 տարեկան) |
Ծննդավայր | Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի Սենտ Մերիզ Քոլեջ[3], Թիշչ արվեստի դպրոց, Mount Eden High School? և Hayward High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան, բասկետբոլիստ և երաժիշտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել
Մահերշալալբազ Ալին ծնվել է Օկլենդ քաղաքում, Կալիֆոռնիայում։ Նրան անվանել են Աստվածաշնչում Եսայի մարգարեի զավակներից մեկի անունով։ Դաստիարակվել է, որպես քրիստոնյա։ Նա նաև ընդունում է Ահմադական իսլամը։ Նրա հայրը՝ Ֆիլիպը, մասնակցել է մյուզիքլների։