Մանչեսթեր Յունայթեդ
Անգլերեն ֆուտբոլային ակումբի / From Wikipedia, the free encyclopedia
«Մանչեսթեր Յունայթեդ» (անգլ.՝ Manchester United Football Club; արտասանություն։ [ˈmæntʃɛstə ju:ˈnaɪtɪd]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մեծ Մանչեսթերից, հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ Հիմնադրվել է որպես «Նյուտոն Հիթ (Լանկաշիր Էնդ Յորքշիր Ռեյլուեյ)» 1878 թվականին, անվանափոխվել է 1902 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկն է[6], անգլիական Պրեմիեր Լիգայի հիմնադիր ակումբներից մեկը 1992 թվականին[7]։
Մանչեսթեր Յունայթեդ | ||||
Ամբողջական անուն | Manchester United Football Club Մանչեսթեր Յունայթեդ Ֆուտբոլային Ակումբ | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | The Red Devils «Կարմիր Սատանաներ»[1][2], The Reds «Կարմիրներ»[3], «Մանկունիանցիներ» | |||
Հիմնադրում | 1878, որպես Նյութոն Հիթ 1902, որպես Մանչեսթեր Յունայթեդ | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Մարզադաշտ | Օլդ Թրաֆորդ | |||
Տարողունակություն | 75,643[4][5] | |||
Նախագահ | Էդ Վուդվորդ | |||
Մարզիչ | Ռալֆ Ռանգնիկ | |||
Կայք | ||||
Լիգա | Պրիմիեր Լիգա | |||
2022-23 | 3-րդ | |||
|
Ակումբը 1910 թվականից իր խաղերն անցկացնում է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որն Անգլիայի՝ տարողությամբ երկրորդ ֆուտբոլային մարզադաշտն է՝ «Ուեմբլիից» հետո և տեղավորում է գրեթե 76000 հանդիսական։
«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է աշխարհի ամենահարուստ և ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից մեկը[8]։ Վերջին 20 տարիների ընթացքում Անգլիայի ամենահաջողակ ակումբներից մեկն է. 1986 թվականի նոյեմբերից, երբ ակումբն սկսեց գլխավորել Ալեքս Ֆերգյուսոնը, նվաճել է 27 խոշոր գավաթ[9]։ Պրեմիեր Լիգայի 2010-2011 մրցաշրջանում թիմը նվաճել է ռեկորդային 19-րդ տիտղոսը՝ դառնալով Անգլիայի ռեկորդակիր չեմպիոնական տիտղոսների քանակով և շրջանցելով «Լիվերպուլին», որը հաղթել էր 18 չեմպիոնական տիտղոս։ 2012-2013 մրցաշրջանում ակումբը նվաճել է նաև 20-րդ տիտղոսը։ 1968 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել առաջին անգլիական ակումբը, որը նվաճել է Չեմպիոնների գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բենֆիկային» 4-1 հաշվով[10]։ 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է եվրոպական ամենապատվաբեր ակումբային առաջնության՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ կամային հաղթանակ տանելով «Բավարիա Մյունխենի» նկատմամբ 2-1 հաշվով[11]։ 2007-2008 մրցաշրջանում թիմը կրկին նվաճել է Չեմպիոնների լիգան՝ հաղթելով լոնդոնյան «Չելսիին»[12]։ Բացի այդ «Մանչեսթեր Յունայթեդը» 12 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը[13]։
2012-2013 մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը Ալեքս Ֆերգյուսոնը, ով նշանակվել էր այդ պաշտոնին 1986 թվականի նոյեմբերի 6-ին, թողեց պաշտոնը, սակայն մնաց ակումբային կառույցներում և ակումբի տնօրենների խորհրդի անդամ է, բացի այդ հանդիսանում է ակումբի դեսպան[14][15]։ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ ֆուտբոլային ակումբը 27 տարվա ընթացքում նվաճել էր 38 տիտղոս, ինչի շնորհիվ նա դարձավ ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն մարզիչներից մեկը։
2010 թվականին «Յունայթեդը» ընդգրկվել է ամենաբարձր եկամուտներ ունեցող երեք ֆուտբոլային ակումբների ցանկի մեջ[16]։ 2015 թվականի մայիսի 7-ին «Ֆորբս» ամսագիրը գնահատեց ակումբը 3,1 միլիարդ դոլար (2,04 միլիարդ ֆունտ)[17]։
Թիմի գլխավոր մարզիչը նորվեգացի Օլե Գուննար Սուլշերն է։ Թիմի ավագը Անտոնիո Վալենսիան է, ով փոխարինել է 2018 թվականին կարիերան ավարտած Մայքլ Կարրիկին[18]։