Մանչեստրի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Մանչեստրի համալսարան (անգլ.՝ The University of Manchester), համալսարան Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքում։ Ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների», «Ռասել» միավորման և № 8 խմբի (անգլ.՝ N8 Group) մեջ։
Մանչեստրի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 2004 |
Անդամակցություն | North West Universities Association?, N8 հետազոտական ընկերություն, Եվրոպայի համալսարանների միություն[1], Համալսարանների համագործակցային կազմակերպություն, «Ռասսել» խումբ, ORCID[2][3], Jisc[4], Digital Preservation Coalition[5], Carpentries?[6], ArXiv[7] և Universities Research Association? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[8] |
Հասցե | University of Manchester, Oxford Road, Manchester, M13 9PL |
Կայք | manchester.ac.uk(անգլ.) |
University of Manchester Վիքիպահեստում |
Կառուցվածքի ներկայիս ձևով համալսարանը գոյություն ունի 2004 թվականի հոկտեմբերի 1-ից, երբ միավորվեցին Մանչեստրի` Վիկտորյայի համալսարանը (անգլ.՝ Victoria University of Manchester), որը նախկինում հայտնի էր «Մանչեստրի համալսարան» անունով, և Մանչեստրի գիտատեխնիկական համալսարանը (անգլ.՝ University of Manchester Institute of Science and Technology): Համալսարանի շրջանավարտներից, գիտական աշխատողներից 25-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են։ Այդ ցուցանիշով համալսարանը երրորդն է` զիջելով միայն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններին։
2007-2008 ուստարում այստեղ ուսանել է ավելի քան 40.000 ուսանող, որոնց սպասարկել է մոտ 10.000 անդամ ունեցող անձնակազմը. այդ ցուցանիշով Մանչեստրի համալսարանը խոշորագույնն է Մեծ Բրիտանիայում` չունենալով առանձնացված մասնաճյուղեր[9]։ 2007 թվականին համալսարանի տարեկան շահույթը կազմել է 637 միլիոն ֆունտ ստերլինգ[10]։