Մատանիների տիրակալը (ֆիլմաշար)
From Wikipedia, the free encyclopedia
«Մատանիների տիրակալը» ֆիլմաշար (անգլ.՝ The Lord of the Rings, 2001-2003), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի եռագրությունը, որն ունի մեկ ընդհանուր սյուժե և ստեղծված է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատանիների տիրակալը (այլ կիրառումներ)
Մատանիների տիրակալը անգլ.՝ The Lord of the Rings | |
---|---|
Երկիր | Նոր Զելանդիա ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, մարտաֆիլմ և ադապտացիա |
Հիմք | Մատանիների տիրակալը |
Թվական | 2001 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Փիթեր Ջեքսոն |
Պրոդյուսեր | Փիթեր Ջեքսոն |
Սցենարի հեղինակ | Ֆրեն Ուոլշ |
Դերակատարներ | Էլայջա Վուդ, Վիգգո Մորտենսեն, Իեն ՄակՔելլեն, Օրլանդո Բլում, Շոն Օսթին, Հյուգո Ուիվինգ, Քեյթ Բլանշետ, Լիվ Թայլեր, Շոն Բին, Էնդի Սերքիս, Քրիստոֆեր Լի և Ջոն Ռիս-Դևիս |
Օպերատոր | Էնդրյու Լեսնի |
Երաժշտություն | Հովարդ Շոր |
Կինոընկերություն | New Line Cinema |
Բյուջե | 281 000 000 $ |
Շահույթ | 2 989 585 710 $[1] |
Հաջորդ | Հոբիթ ֆիլմ |
Պաշտոնական կայքէջ | |
The Lord of the Rings film trilogy Վիքիպահեստում |
Եռագրության ֆիլմերն են.
- 2001 - Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն (անգլ.՝ The Lord of the Rings: The Fellowship of the Ring)
- 2002 - Մատանիների տիրակալը. երկու ամրոց (անգլ.՝ The Lord of the Rings: The Two Towers)
- 2003 - Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը (անգլ.՝ The Lord of the Rings: The Return of the King)
«Մատանիների տիրակալը» հանդիսանում է համաշխարհային կինոյի ամենամեծ նախագծերից մեկը։ Նրա իրականացումը տևել է 8 տարի, բոլոր երեք ֆիլմերը միաժամանակ նկարահանվել են Նոր Զելանդիայում` Ջեքսոնի հայրենիքում։ Յուրաքանչյուր ֆիլմ ունի իր ընդլայնված տարբերակը, որը դուրս է եկել DVD տարբերակով՝ օրիգինալ ֆիլմից մեկ տարի հետո։ Ֆիլմերը հետևում են գրքի սյուժեին, բայց բաց են թողնում որոշ դրվագներ։
Եռագրության գլխավոր հերոսը հոբիթ Ֆրոդո Բեգինսն է, որը գնում է արշավի Մատանու եղբայրության հետ՝ Մատանին ոչնչացնելու նպատակով։ Դա անհրաժեշտ է Սաուրոնի դեմ լիարժեք հաղթանակ տանելու համար։ Եղբայրությունը բաժանվում է, և Ֆրոդոն ճանապարհը շարունակում է իր հավատարիմ ընկեր Սեմի և Գոլլումի հետ։ Միաժամանակ Գոնդորի գահի ժառանգորդ Արագորնը և կախարդ Գենդալֆը միավորում են Միջերկրի ազգերին՝ Մատանու ճակատամարտին մասնակցելու և Սաուրոնի զորքերին հաղթելու համար։
Ֆիլմաշարը ունեցավ մեծ ֆինանսական հաջողություն և այժմ համարվում է ամենաահաջողված ֆիլմաշարերից մեկը։ Քննադատները դրականորեն ընդունեցին այն և եռագրությունը ստացավ «Օսկար»ի 17 մրցանակ և առաջադրվեց 30 անվանակարգում։ Վերջին ֆիլմը՝ «Թագավորի վերադարձը», ստացավ բոլոր 11 օսկարները, որոնց առաջադրվել էր։ Սա մեկ ֆիլմի համար ռեկորդային ցուցանիշ է (կինոյի ամբողջ պատմության մեջ այդքան օսկար ստացել են միայն «Բեն-Հուր» և «Տիտանիկ» ֆիլմերը)։ Ֆիլմաշարը նաև հայտնի է իր նորարական վիզուալ էֆեկտներով[2][3][4], որոնք հիմնականում կապված են Գոլլումի կերպարի ստեղծման հետ։