Մաքս Մարտին
From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Մարտին Սանդբերգ (անգլ.՝ Karl Martin Sandberg, շվեդ.՝ ˈmǎʈːɪn ˈsân(d)bærj, - ˈsâmbærj, փետրվարի 26, 1971(1971-02-26)[1][2][3], Sånga församling, Շվեդիա[3])[8][9], առավել հայտնի է որպես Մաքս Մարտին (անգլ.՝ Max Martin), շվեդ երգահան, ձայնագրման պրոդյուսեր և երգիչ։ Նա հայտնի է դարձել 1990-ականների վերջին այն բանից հետո, երբ ձայնագրել է այնպիսի հիթ սինգլներ, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսի «…Baby One More Time» (1998), Backstreet Boys խմբի «I Want It That Way» (1999) և NSYNC-ի «It's Gonna Be Me» (2000) երգերը։
Մաքս Մարտին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1971(1971-02-26)[1][2][3] (53 տարեկան) |
Ծննդավայր | Sånga församling, Շվեդիա[3] |
Քաղաքացիություն | Շվեդիա[4] |
Մայրենի լեզու | շվեդերեն |
Կրթություն | Սյոդրա Լատին |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և երգիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | maratone.se |
Max Martin Վիքիպահեստում |
Մարտինը հանդիսանում է Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականը զբաղեցրած 23 երգերի հեղինակ կամ համահեղինակ, որոնց մեծամասնությանը նա նաև պրոդյուսերավորել կամ համապրոդյուսերավորել է, ներառյալ Քեթի Փերրիի «I Kissed a Girl» (2008), Maroon 5 խմբի «One More Night» (2012), Թեյլոր Սվիֆթի «Shake It Off» և «Blank Space» (2014) և The Weeknd-ի «Blinding Lights» (2019) երգերը։ Մարտինը համարվում է չարթի՝ ամենաշատն առաջին հորիզոնական զբաղեցրած երրորդ երգահանը, զիջելով միայն Փոլ ՄաքՔարթնիին (32) և Ջոն Լենոնին (26)[10]։ Բացի այդ, որպես պրոդյուսեր, նա՝ Ջորջ Մարթինի հետ ունի հավասար քանակով համար մեկ սինգլներ ամերիկյան չարթում, որը իր մահվան ժամանակ հասել է 23-ի[11]։
2013 թվականի սկզբին, «The Hollywood Reporter»-ի հաշվարկներով նրա սինգլների վաճառքը կազմում է 135 միլիոն դոլար[12]։ Ըստ «Variety»-ի տվյալներով, 2017 թվականին սեփական կապիտալը կազմում է 260 միլիոն դոլար։ Նախորդ տարում նա ստացել է մոտ 54 միլիոն դոլարի եկամուտ և իր ծառայությունների համար 19 միլիոն դոլարի շահույթ[13]
Նա հաղթել է ԵՀՀԱՄ-ի «Տարվա երգահան» մրցանակը ռեկորդային՝ 11 անգամ[14][15][16]։