Մեգակլիտե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Մեգակլիտե (լատին․՝ Megaclītē, հուն․՝ Μεγακλείτη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2000 թվականին, սկզբում ստանալով S/2000 J 8 ժամանակավոր անվանումը[2][3][4]։
Մեգակլիտե (Յուպիտեր XIX) Megaclite | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 25 նոյեմբեր 2000 թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 21,7[1] |
Հեռավորությունը Յուպիտեր | 24 687 000 կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,308 |
Սիդերիկ պարբերություն | 792,437 օր |
Թեքվածություն | 150° (խավարածրի հարթության նկատմամբ) 148° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~2,5 կմ (ենթադրված) |
Զանգված | ~2,1×1014 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Մեգակլիտեն ունի մոտ 5,4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 687 միլիոն կմ հեռավորության վրա, 792,437 օրվա ընթացքում[3][4]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 150° խավարածրի հարթության նկատմամբ (148° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,308 է[3][4]։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության աստված Զևսի (Յուպիտերի հունական տարբերակը) սիրուհի Մեգակլիտեյի անունով[5][6]։
Մեգակլիտեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։