Մեղրաձոր (գետ)
գետ ՀՀ Կոտայքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Մեղրաձոր (Գոմուր), գետ Հայաստանի Կոտայքի մարզում, Մարմարիկի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2820 մ բարձրությունից։ Երկարությունը 14,7 կմ է, ջրհավաք ավազանը՝ 114 կմ²։ Գետահովիտը V-աձև է։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (56%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 1,67 մ³/վ է։ Գետահովիտն ունի կազդուրիչ-վերականգնող նշանակություն։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեղրաձոր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մեղրաձոր, Բնութագիր ...
Մեղրաձոր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 14,7 կմ |
Ավազանի մակերես | 114 կմ² |
Ջրի ծախս | 1,67 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Փամբակի լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Մարմարիկ |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Կոտայքի մարզ և Ազիզբեկովի շրջան |
Փակել