From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Իվանովիչ Չիգորին (ռուս.՝ Михаи́л Ива́нович Чиго́рин, հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1850, Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 12 (25), 1908, Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[1]), ռուս շախմատիստ, համարվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի ամենաուժեղ շախմատիստը, եղել է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարին մասնակցած առաջին ռուս շախմատիստը։
Միխայիլ Չիգորին | |
---|---|
Պետություն(ներ) | Ռուսական կայսրություն |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1850 |
Ծննդավայր | Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան ամսաթիվ | հունվարի 12 (25), 1908 (57 տարեկան) |
Մահվան վայր | Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[1] |
365chess | Mikhail_Chigorin |
Chesstempo համար | 238246 |
ICCF համար | 238246 |
Մասնակցել է | St. Petersburg 1879? |
Mikhail Chigorin Վիքիպահեստում |
Չիգորինը ծնվել է Գատչինսկի շրջանի Գատչինա քաղաքում, որոշ ժամանակ անց տեղափոխվել է մոտակա Սանկտ Պետերբուրգ։ Հայրն աշխատել է Օխտա գետի ափին կառուցված վառոդի արտադրության գործարանում։ Չիգորինը վեց տարեկանում կորցրել է մորը, ինը տարեկանում՝ հորը։ Նա մեծացել է Գատչինայի մանկատանը, որտեղ էլ ուսուցիչ Շումանից սովորել է շախմատի քայլերը։ 17 տարեկանում Չիգորինին հեռացրել են մանկատնից (աշակերտները խմբակային ծեծի են ենթարկել տնօրեն Օսիպ Դոլիվո-Դոբրովոլսկուն)։
1871-1883 թվականներին ծառայության է անցել Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունում։ Սանկտ Պետերբուրգի «Դոմինիկ» սրճարանում փողի դիմաց նա հաճախ է շախմատ խաղացել և ունեցել բավականին հաջողություններ։ 1874 թվականին Սանկտ Պետերբուրգում նա առաջին անգամ մասնակցել է գերմանական ասամբլեայի հանդիկապ մրցաշարին և գրավել երրորդ տեղը։ Մրցաշարում նա զիջել է Իլյա Շումովին և Էմանուել Շիֆերսին։
1875 թվականին Չիգորինը հանդիպել է լեհ ուժեղագույն շախմատիստ Շիմոն Վինավերին և դրանից հետո զբաղվել շախմատայի տեսությամբ։
1879 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի ուժեղագույն մրցաշարում Միխայիլ Չիգորինը լրացուցիչ մենամարտում հաղթել է Սեմյոն Ալապինին և ճանաչվել մրցաշարի հաղթող։
Չիգորինն իր առաջին միջազգային մրցաշարին մասնակցել է 1881 թվականին՝ Բեռլինում։ Ռուս շախմատիստը երրորդ-չորրորդ տեղերը կիսել է լեհ շախմատիստ Շիմոն Վինավերի հետ[2]։
1889 թվականին Չիգորինը Նյու Յորքում տեղի ունեցած վեցերորդ ամերիկյան շախմատային մրցաշարում կիսել է առաջին տեղը Մաքս Վայսի հետ։
1895 թվականին Չիգորինը Հասթինգսի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը՝ իրենից հետ թողնելով Էմանուել Լասկերին, Զիգբերտ Տառաշին և Վիլհելմ Ստեյնիցին։
Չիգորինը հեռագրի միջոցով երկու պարտիա է անցկացրել Վիլհելմ Ստեյնիցի հետ և տարել հաղթանակ։
1889 և 1892 թվականներին Հավանայում աշխարհի թագի համար մրցել է Վիլհելմ Ստեյնիցի հետ և տանուլ տվել 10½-6½ և 12½- 10½ հաշիվներով։
1899, 1901 և 1903 թվականներին Չիգորինը ճանաչվել է Համառուսական մրցաշարերի հաղթող։
Չիգորինը հաղթել է նաև 1896 թվականի Բուդապեշտի միջազգային մրցաշարում․ նա լրացուցիչ խաղում 3։1 հաշվով առավելության է հասել հունգարացի Ռուդոլֆ Խարուզեկի նկատմամբ։
Ռուսաստանում Միխայիլ Չիգորինը կազմակերպել է շախմատայի մրցաշարեր, հեռակա խաղացել շախմատ, հրատարակել «Շախմատային թերթիկ» (1876-1881) և «Շախմատի տեղեկագիր» (1891-1897) ամսագրերը։ Նրա շախմատային թեմաներով հոդվածները տպագրվել են ամենօրյա թերթերում։
1907 թվականին Կառլսբադում կայացած իր վերջին մրցաշարում Չիգորինը զբաղեցրել է 17-րդ տեղը։
Միխայիլ Իվանովիչ Չիգորինը մահացել է 1908 թվականի հունվարի 12-ին (25) Լյուբլինում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց մեկ ամիս առաջ նրա մոխիրը Լյուբլինից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և թաղվել Նովոդևիչի գերեզմանատանը (թիվ 18 հողամաս)։
Միխայիլ Չիգորինը համարվում է ռուսական շախմատի դպրոցի հիմնադիրներից մեկը։ Նա մեծ ներդրում է ունեցել շախմատային սկզբնախաղերի տեսության մեջ։ Թագուհու գամբիտ, Իսպանական սկզբնախաղ, Սլավոնական պաշտպանություն և այլ սկզբնախաղեր իրենց մեջ ներառում են Չիգորինի տարբերակը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.