Միշել Պլատինի
ֆրանսերեն ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Միշել Ֆրանսուա Պլատինի (ֆր.՝ Michel François Platini, հունիսի 21, 1955(1955-06-21)[2][3][4][…], Ժյոֆ), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ։ Եղել է ՈՒԵՖԱ-ի նախագահը 2007 թվականից մինչև 2016 թվականը։
Միշել Պլատինի ֆր.՝ Michel Platini | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Միշել Ֆրանսուա Պլատինի | ||||||||||||||
Ազգությունը | ֆրանսիացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||||||||||||||
Մականուն | Platoche | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 21, 1955 (68 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ժյոֆ, Ֆրանսիա | ||||||||||||||
Հասակ | 179 սմ | ||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ըստ «Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականի համարվում է 20-րդ դարի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Երեք անգամ արժանացել է Ոսկե գնդակի (1983, 1984, 1985)։ 1984 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։ Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուն է (9 գնդակ)։ 2011-ին ճանաչվել է որպես լավագույն արտասահմանցի խաղացող՝ իտալական ֆուտբոլի պատմության մեջ[5]։
Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր. 1985 թվականին՝ Շեվալյե, 1988 թվականին՝ Սպա։
Չորս տարի մարզել է Ֆրանսիայի հավաքականը, սակայն նշանակալի հաջողությունների չի հասել։
1992 թվականից հետո սկսել է զբաղվել վարչական աշխատանքով և զբաղեցրել մի շարք պաշտոններ ՖԻՖԱ-ում, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում։ 2007 թվականի հունվարի 26-ին ընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ, 2011 թվականի մարտի 22-ին՝ վերընտրվել այդ պաշտոնին։
2010 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[6]։
2015 թվականի մայիսի 21-ին մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել էր Երևան, այցելել Մայր Աթոռ (Սուրբ Էջմիածին)։ Նրան ուղեկցում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Երևանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել նաև մամուլի ասուլիս[7]։